Քիչ առաջ ոստիկանության զորքերը մտան Էջմիածին քաղաք։ Երկու ավտոբուս է բերվել Էջմիածին, որոնք, ըստ երևույթին, սպասում են հրահանգի։ Մայր Աթոռի բակում իրավիճակը գերլարված է։ Հավաքված քաղաքացիները թույլ չտվեցին իրավապահներին իրենց հետ տանել Շիրակի թեմի առաջնորդ Միքայել Սրբազանին։ Այստեղ են ժամանել նաև կարմիրբերետավորները։ Մայր Աթոռի մոտ հավաքված քաղաքացիները կոչ են անում բոլոր հայերին հավաքվել Մայր Աթոռի բակում և կանգնել ի պաշտպանություն Եկեղեցու։               
 

Մաք­սա­նենգ ծխա­խո­տի ծու­խը՝ ՌԴ-ից

Մաք­սա­նենգ ծխա­խո­տի ծու­խը՝ ՌԴ-ից
05.06.2020 | 00:19
Մի կող­մից հա­մա­վա­րա­կի բե­րած խնդիր­նե­րը, մյուս կող­մից էլ կո­ռուպ­ցիոն գոր­ծարք­նե­րի մեջ թա­թախ­ված լի­նե­լու մա­սին բարձ­րա­ձայ­նում­նե­րը լրիվ քաոս են ստեղ­ծել Նի­կոլ Փա­շի­նյա­նի շուր­ջը։ Ե­թե Հա­յաս­տա­նում մաք­սա­նեն­գու­թյան փաս­տե­րը մնա­ցին կու­լիս­նե­րում, փոր­ձե­ցին հնա­րա­վո­րինս ա­րագ քո­ղար­կել դրանք, նույ­նը դժ­վար է ա­սել Ռու­սաս­տա­նի պա­րա­գա­յում, որ­տեղ կա­լան­վել էր մաք­սա­նենգ ծխա­խո­տով բեռն­ված ինք­նա­թի­ռը։
ՌԴ անվ­տան­գու­թյան ծա­ռա­յու­թյան հա­վաս­տի աղ­բյուր­ներն այս ա­ռու­մով ու­շագ­րավ տե­ղե­կու­թյուն­ներ են փո­խան­ցում։ Ռու­սաս­տա­նի ի­րա­վա­պահ­նե­րի ու­շադ­րու­թյան կենտ­րո­նում է մաք­սա­նենգ ծխա­խո­տի գոր­ծը, և խոր ու հա­մա­պար­փակ քն­նու­թյուն է ըն­թա­նում։ Ըստ նույն աղ­բյու­րի, այս գոր­ծին, բա­ցի Նի­կոլ Փա­շի­նյա­նից, խառն­ված են ևս 17 ան­ձինք։ Մեր դի­տարկ­մա­նը՝ ե­թե քն­նում են ու տե­ղյակ են ման­րա­մաս­նե­րին, ին­չու՞ այդ մա­սին չեն բարձ­րա­ձայ­նում, հա­կա­դար­ձե­ցին, թե ա­մեն ինչ իր ժա­մա­նակն ու­նի, ե­րե­խան էլ 9 ամ­սից շուտ չի ծն­վում։ «ՌԴ-ի հա­մար Հա­յաս­տա­նը Նի­կոլ Փա­շի­նյա­նը չէ, այլ գոր­ծըն­կեր պե­տու­թյուն, նաև ՀԱՊԿ ան­դամ եր­կիր, ին­չը ո­րո­շա­կի տա­բու­ներ է են­թադ­րում։ Ե­թե Փա­շի­նյա­նը չգի­տակ­ցեց, թե ՀԱՊԿ քար­տու­ղա­րի հան­դեպ ինչ քայլ է ա­նում ու ինչ վի­ճա­կի մեջ դնում դրա­նով ՌԴ-ին, դա նրա խն­դիրն է»,- ա­սա­ցին։
Իսկ ճի՞շտ է, որ Հա­յաս­տա­նից մարդ է գոր­ծուղ­վել ՌԴ, որ­պես­զի ծխա­խո­տի գոր­ծը ծած­կադմ­փոց ա­նի՝ հարց­րինք. մեր աղ­բյու­րը հաս­տա­տեց տե­ղե­կու­թյու­նը՝ հա­վե­լե­լով, թե գնա­ցել է, բայց չի կա­րո­ղա­ցել ո­չինչ ա­նել։
Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ
Դիտվել է՝ 14008

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ